Logo

Ծնվել է Հարի Քեյնի չորրորդ զավակը

19:20 / 22.08.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» նորեկ, Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։

30-ամյա ֆուտբոլիստի կինը որդի է ունեցել։ Այդ մասին Քեյնը հայտնել է սոցցանցերում։

Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն իր կին Քեթի Գուդլանդին ամուսնության առաջարկ էր արել 2017-ին, իսկ երկու տարի անց զույգն ամուսնացել էր։ Նրանք ունեն ևս երեք զավակ՝ Այվին, Վիվիենը և Լուին։

Հիշեցնենք, որ Հարի Քեյնն այս ամռանն է Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվել «Բավարիա»,  որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը կազմել է 120 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա