Logo

Արման Ծառուկյանը «Քլիփերսից» անվանական մարզաշապիկ է ստացել

22:27 / 14.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը ներկա է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Քլիփերս» - «Մայամի Հիթ» (109-98) հանդիպմանը, սոցցանցերում հայտնել է հայ մարտիկը։

«Քլիփերսը» հանդիպումից հետո 28-ամյա Ծառուկյանին UFC-311 մրցաշարին ընդառաջ անվանական մարզաշապիկ է նվիրել։

«Շնորհակալ եմ «Քլիփերսին» հրավերի և հրաշալի մարզաշապիկի համար։ Հաջողություն եմ մաղթում թիմին այս տարի»,- գրել է Ծառուկյանը սոցցանցերում և լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը հունվարի 18-ին Լոս Անջելեսում UFC-311 մրցաշարում չեմպիոնական մենամարտ է անցկացնելու Իսլամ Մախաչևի դեմ։

UFC-311 մրցաշարը դիտե՛ք միայն Fasttv.am կայքում և FAST TV հավելվածում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ