UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը նշել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևին։
«Պետք է դուրս գալ օկտագոն և կռվել, առավելություն ստանալ կանգնած դիրքից։ Պետք է մարտը վարելու հստակ ծրագիր ունենալ և հաղթել։ Ահա և վերջ։
Արդյո՞ք Մախաչևին հաղթելու շանս ունեմ։ Ես արդեն փորձել եմ դա անել։ Մեր մենամարտում ես փորձում էի առավելություն ունենալ, ծախսել եմ շատ էներգիա` չնայած կանգնած դիրքում մրցակցից շատ ավելի լավն էի։ Ավելի լավ է ոչինչ չմտածեմ։ Իհարկե, պետք է ցույց տալ, թե որքան ուժ ունես ոտքերում»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է «Комсомольская правда»-ն։
Ապրիլի 13-ին կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո 27-ամյա Ծառուկյանը գլխավորել էր թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը։ Այժմ հայ մարտիկը հնարավորություն է ստացել մենամարտել քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ։ Ծառուկյանը 2019 թվականին UFC-ում նորամուտը նշել է հենց Մախաչևի դեմ մենամարտով և լարված պայքարում պարտվել միավորներով։ UFC-ում Արմանն ունի 9 հաղթանակ ու 2 պարտություն։ Կարիերայի ընթացքում նա մասնակցել է 25 մենամարտի, տարել 22 հաղթանակ և կրել 3 պարտություն: