Logo

Ծառուկյանը նշել է Մախաչևի դեմ մենամարտում թույլ տված գլխավոր սխալը

00:21 / 11.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ 2019 թ. մենամարտում թույլ տված գլխավոր սխալը։

«Ես մեր մենամարտը մի քանի անգամ դիտել եմ և արդեն գիտեմ ինչպես պետք է պայքարեմ Իսլամի դեմ։ Առաջին մենամարտում մի քանի սխալ եմ թույլ տվել։ Շատ էներգիա ծախսեցի` փորձելով նրան փոխադրել։ Պետք է այդպես չվարվեի, քանի որ նա շատ լավ է պաշտպանվում։ Ես պետք է շեշտը դնեի հարվածաշարի ու ըմբշամարտի վրա»,- 28-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է ESPN-ի լրագրող Արիել Հելվանին։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել մրցավարների միաձայն որոշմամբ: Հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:

Ծառուկյանն ու Մախաչևը ևս մեկ մենամարտ անցկացնելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ Այն լինելու է UFC-311 մրցաշարի գլխավոր մենամարտը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա