UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը փրոմոուշենի չեմպիոնական գոտու տիրակալ Իսլամ Մախաչևի դեմ ռևանշ մենամարտից առաջ սպարինգ մենամարտ է անցկացրել Ադրիանո Մարտինեսի հետ:
Բրազիլացին UFC-ի միակ մարտիկն է, որը 2015-ին կայացած UFC 192 մրցաշարում նոկաուտի էր ենթարկել Մախաչևին:
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Մախաչևը ևս մեկ մենամարտ անցկացնելու են հունվարի 18-ին Լոս Անջելեսում։ Այն լինելու է UFC-311 մրցաշարի գլխավոր քարտը։