Logo

Ծառուկյանը` Մախաչևի դեմ կայացած մենամարտի մասին. «Հաղթողը ես էի»

19:25 / 21.10.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ 2019 թվականին կայացած մենամարտի մասին:

«Ես մենամարտել եմ շատ ավելի ուժեղ մարտիկների դեմ, քան Մախաչևն է։ Իմ տեխնիկական զինանոցը դեռ թույլ էր այդ ժամանակ։ 

Երկրորդ ռաունդում ինձ բավականին լավ էի զգում, միայն երրորդում էի զիջել: Չեմ հասկանում, թե ինչու էին առավելությունը նրան տվել առաջին և երկրորդ ռաունդներում։ Իհարկե, նեղսրտեցի։ Հաղթողը ես էի, ամոթ էր»,- ասել է 28-ամյա Ծառուկյանը Sport24-ի թղթակցին:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:

Հաջորդ տարի սպասվում է հայ և դաղստանցի մարտիկների ռևանշ մենամարտը, որը կլինի տիտղոսային:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ