UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանն անդրադարձել է Դեն Հուկերի հայտարարությանը:
«Նա ինձ հետաքրքիր չէ, նրա ասածներն ինձ բացարձակ չեն հետաքրքրում: Հուկերը կարող է միայն խոսել, բայց երբ ամեն ինչ հասնում է գործին, նա շրջվում է մեջքով»,- 26-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է MMA Metaratings-ը:
Ավելի վաղ 33-ամյա Հուկերը սրիկա էր անվանել Ծառուկյանին:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արման Ծառուկյանը մենամարտել է հունիսի 30-ին ու պարտության մատնել Ժուակին Սիլվային: