Logo

Ծառուկյանը և Մախաչևը` հետագա նպատակների մասին

15:28 / 13.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի Իսլամ Մախաչևի դեմ, գրում է Ringside24-ը։

«Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ։ Դա ինձ համար լավագույն տարբերակը կլինի։ Ինչպես ասում են, մեկ գնդակով երկու նապաստակ կորսամ, ուստի հանգստյան օրերին խաղադրույք կատարեք իմ հաղթանակի համար. ես կնվաճեմ տիտղոսն ու ևս մեկ մենամարտ կանցկացնեմ նրա հետ։ Չեմ հիասթափեցնի ոչ մեկի»,- նշել է հայ մարտիկը։

Դաղստանցի Մախաչևն էլ ամերիկացի բլոգեր Էդին Ռոսի հետ զրույցում հայտնել է, որ իր գլխավոր նպատակը կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է։

«Իմ նպատակը կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն դառնալն է, սակայն այնտեղ է Բելալ Մոհամադը։ Նա, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի տիտղոսը։ Մենք ընդհանուր մենեջեր ունենք` Ալին, և կարող ենք քննարկել հավանական մենամարտի մանրամասները։ Երազում եմ երկու քաշային կարգերում չեմպիոն դառնալու մասին և չեմ ցանկանում սպորտից հեռանալ առանց երկրորդ տիտղոսի»,- ասել է Մախաչևը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու Մախաչևը Լոս Անջելեսում չեմպիոնական մենամարտ կանցկացնեն հունվարի 18-ին UFC-311 մրցաշարում։

UFC 311 մրցաշարը դիտե՛ք միայն Fasttv.am կայքում և FAST TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա