Logo

Ծառուկյանն ընտրություն է կատարել Մախաչևի ու Խաբիբի միջև

11:50 / 04.10.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանն Ասլանբեկ Բադիևին տված հարցազրույցի ժամանակ ընտրություն է կատարել Իսլամ Մախաչևի ու Խաբիբ Նուրմագոմեդովի միջև:

«Կարծում եմ` Մախաչևը թեթև քաշային կարգի պատմության մեջ լավագույն մարտիկն է։ Նա ինձ համար լավագույնն է 70 կգ քաշային կարգում։

Իսլամը գերազանցել է Խաբիբի հաջողությունները։ Նրա հաղթական շարքը շատ լավն էր և մենամարտերն էլ ավելի շատ են։

Այո՛, Խաբիբը հաղթական մենամարտ է անցկացրել Քոնոր Մաքգրեգորի հետ, բայց Մախաչևի որակներն ավելի բազմազան են։ Նա ժամանակակից մարտիկ է, որն ամեն ինչ կարողանում է։

Խաբիբի նվիրվածությունն ու պայքարը կատարյալ էին: Ոչ ոք այդպես էլ չկարողացավ դրանք կրկնել»,- ասել է Ծառուկյանը։

Մախաչևն ու Նուրմագոմեդովը թեթև քաշային կարգի նախկին չեմպիոններ են։ 

Մախաչևն այժմ տեղափոխվել է կիսամիջին քաշային կարգ, որտեղ նոյեմբերի 16-ին չեմպիոնական մենամարտ կանցկացնի Ջեք Դելա Մադալենայի հետ։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ