UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինը քննադատել էր Ծառուկյանին իր և Չառլզ Օլիվեյրայի առաջիկա մենամարտում բրազիլացուն փոխարինողի կարգավիճակում լինելու համար:
«Ավելի լավ է՝ աղոթես, որ Չառլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քեզ համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար կռվում ոչ թե ինձ հետ, այլ նրա հետ, որին ես արդեն հաղթել եմ»,- գրել է Ծառուկյանը:
Կարդացեք նաև՝


