UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի մարզիչ Սերգեյ Թորոսյանը գնահատել է իր մարզիկի շանսերը բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ:
«Չեմ կարող ասել, թե մեկը մյուսին ինչ-որ առումով գերազանցում է: Նրանք գրեթե նույն մակարդակի վրա են, բացի պարտեր տեղափոխումից: Արմանը լավ է պարտեր տեղափոխում և վերահսկում մրցակցին, իսկ կանգնած դիրքում Ծառուկյանն ավելի լավ է տեղաշարժվում:
Օլիվեյրան շատ համառ մարզիկ է, որը սիրում է մերձամարտի մեջ մտնել: Երկուսի համար էլ շատ ծանր մենամարտ է լինելու: Չի կարելի մոռանալ, որ Չարլզը նախկին չեմպիոն է, այնպես որ, Արմանին լուրջ փորձություն է սպասում»,- ասել է Ծառուկյանի մարզիչը, հաղորդում է «РБ Спорт»-ը։
Հիշեցնենք, որ Ծառուկյան – Օլիվեյրա մենամարտը կայանալու է ապրիլի 14-ին: Հաղթողը 2024թ․ ամռանը կմենամարտի UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։