Logo

Ծառուկյանի մարզիչ. «Արմանն անձամբ է որոշել չմենամարտել»

22:37 / 18.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի մարզիչ Մարկոս ​​Դամատան մեկնաբանել է հայ մարտիկի` Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին չմասնակցելու որոշումը, հաղորդում է MMA Junkie-ն:

«Արմանն այն տղան չէ, որ բողոքի մարմնի որևէ հատվածի ցավից: Նա երբեք չի բողոքում: Երբ չորեքշաբթի երեկոյան նա բողոքեց, մենք ստիպված էինք լսել նրան։ Ցավի ավելացման պատճառներից մեկը քաշի նվազեցումն էր: Հինգշաբթի՝ ասուլիսից հետո, Արմանին ստիպել են դիմել բժշկի։ Բայց նա դեռ ուզում էր դուրս գալ օկտագոն ու մենամարտել։ Հետո ցավերի պատճառով նա այլևս չի կարողացել մարզվել։ Եվ մենք որոշում կայացրինք... Արմանն անձամբ է կայացրել չմենամարտելու որոշումը։ Նա չի կարողանում կանգնել, նույնիսկ` նստել: Պարզապես ստիպված է պառկել անկողնում», - ասել է Դամատան:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 311-ի գլխավոր մենամարտում գործող չեմպիոն Մախաչևն օկտագոնում ուժերը կչափի բրազիլացի Ռենատո Մոյկանոյի հետ: 

UFC 311-ը կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում (iOSAndroid)՝ սկսած ժամը 05:00-ից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա