UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սուր գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով չեմպիոնական գոտու իր հավակնություններին:
«Ես իրական թիվ մեկ հավակնորդն եմ, պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ մենամարտում: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պատրաստ են միայն թղթի վրա պայքարել: Չառլզ Օլիվեյրա, Ջասթին Գեյջի, դուք կարող եք նստել և սպասել, կամ կարող եք մտնել ութանկյուն և վաստակել ձեր իրավունքը»,- գրել է հայ մարտիկը:
Հիշեցնենք, որ 28-ամյա մարտիկը հունվարին տիտղոսային մենամարտ պետք է անցկացներ թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով հարկադրված օկտագոն դուրս չէր եկել: Դաղստանցու դեմ մենամարտել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոն և պարտվել:
Ծառուկյանն օկտագոնում անցկացրած 25 մենամարտից 22-ում հաղթել է, երեքում պարտվել:


