Logo

Ծառուկյան. «Շատ եմ ցանկանում խաղալ Հայաստանի հավաքականում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է»

17:45 / 14.11.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոսել է միջազգային կարիերա սկսելու ցանկության մասին:

«Շատ եմ ցանկանում նորամուտս նշել հավաքականի մակարդակում: Իհարկե, ես հայ եմ և շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է: Տեսնենք, թե որ հավաքականից առաջարկ կստանամ: Հաճելի կլինի, եթե Կարպինը հրավիրի ինձ, առավել ևս, եթե Ռուսաստանի հավաքականը վերադառնա միջազգային ասպարեզ»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ Ծառուկյանն ընթացիկ մրցաշրջանում «Նիժնի Նովգորոդի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, դարձել է 4 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ