Logo

Ծառուկյան․ «Նույնիսկ դաղստանցիներն են սպասում իմ ու Մախաչևի մենամարտին»

13:42 / 06.06.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ ռևանշ մենամարտի մասին։

«Իմ կանխատեսո՞ւմը Իսլամի դեմ մենամարտի վերաբերյալ․ կարծիքս չի փոխվել, ես նոկաուտի կենթարկեմ նրան։

Մեր մենամարտը դեռ չի հաստատվել։ Կարծում եմ՝ UFC-ն ցանկանում է սպասել Էդվարդսի ու Մուամադի մենամարտի ավարտին։ Միայն դրանից հետո կորոշեն, թե որտեղ ու երբ ենք մենամարտելու։

Մեր մենամարտը լավագույնն է։ Բոլորը ցանկանում են տեսնել դա։ Նույնիսկ Մախաչևի երկրպագուներն են սպասում դրան։ Վերջերս եմ վերադարձել Ռուսաստան, դաղստանցի շատ տղաներ մոտենում են ինձ ու ասում, որ սպասում են մեր հանդիպմանը»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա Ծառուկյանը UFC-ում առաջին մենամարտը 2019 թ. ապրիլի 20-ին անցկացրել է հենց Մախաչևի դեմ` պարտվելով մրցավարների միաձայն որոշմամբ։

Հունիսի 2-ին դաղստանցի մարտիկը UFC 302 մրցաշարում հաղթել էր Դասթին Պորյեին։ Արման Ծառուկյանը բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո դարձել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատարը։ ММА-ում նա ունի 22 հաղթանակ ու 3 պարտություն։ Մախաչևը հաղթել է 27 մենամարտից 26-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա