Logo

Ծառուկյան. «Մախաչևի հետ մեր երկրորդ մենամարտը լավագույններից է լինելու թեթևքաշայինների պատմության մեջ»

23:58 / 15.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-311 մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսում թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի դեմ կայանալիք մենամարտի մասին, հայտնում է MMA Fighting-ը։

«Ինձ Լոս Անջելեսում ընդունեցին այնպես, կարծես ես տանն եմ մենամարտելու։ Շատ հայեր կգան՝ դիտելու այս մենամարտը։

Այս անգամ ես փորձելու եմ լսել իմ օգնականների խորհուրդները, չնայած սիրում եմ ամեն ինչ հակառակն անել։ Այժմ ճնշում չեմ զգում, իմ նպատակն է չեմպիոն դառնալը։ 

Վստահ եմ, որ Մախաչևի հետ մեր երկրորդ մենամարտը լավագույններից է լինելու թեթևքաշայինների պատմության մեջ։ Այն դիտելու են և հիշելու նաև 10 տարի հետո»,- նշել է հայ մարտիկը։

UFC-311-ը կկայանա հունվարի 19-ի գիշերը: Մրցաշարը, սկսած ժամը 05:00-ից, կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա