UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է իր նպատակների մասին.
«Իմ տարիքը փաստում է, որ ես չեմպիոն կդառնամ։ Ես կլինեմ թեթև քաշային կարգի UFC-ի ամենաերկար չեմպիոնը։ Եթե 27 տարեկանում դառնամ չեմպիոն, կարիերաս կավարտեմ 33-34 տարեկանում։ Ցանկանում եմ դառնալ մոլորակի թեթև քաշային լավագույն մարտիկներից մեկը և գերազանցեմ բոլոր ռեկորդները։ Դեռ ժականակ ունեմ, իսկ մրցակիցները տարիքով ավելի մեծ են»,- մեջբերում է New York Post Sports-ը։
Ռուսաստանը ներկայացնող հայ մարտիկն ապրիլի 13-ին UFC-300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելու շնորհիվ գլխավորեց թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը։ 27-ամյա մարզիկը հնարավորություն է ստացել մենամարտել այս քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի (Ռուսաստան) հետ։ Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։