Logo

Ծառուկյան. «Եթե UFC-ն ցանկանա նման մենամարտ, ես կողմ և պատրաստ կլինեմ»

20:19 / 23.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը նշել է, որ պատրաստ է կրկին մենամարտել նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրայի դեմ, հաղորդում է JAXXON-ը։

«Նման մենամարտ անցկացնելու իմաստ կլինի։ Օլիվեյրան չի կարող չեմպիոնի հավակնորդ լինել, քանի որ հաղթել եմ նրան։ Եթե UFC-ն ցանկանա նման մենամարտ, ես կողմ և պատրաստ կլինեմ։ Օլիվեյրայի թիմն ասում էր, որ կհաղթեն, եթե մենք 5-ռաունդանոց մենամարտ անցկացնենք։ Շատ լավ, այդ դեպքում եկե՛ք ռևանշ կազմակերպենք»,- նշել է հայ մարտիկը։

Նախորդ տարվա ապրիլին 28-ամյա Ծառուկյանը մրցավարների տարաձայն որոշմամբ հաղթել էր բրազիլացի Օլիվեյրային։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը հունվարի 19-ին UFC 311-ում պետք է չեմպիոնական մենամարտ անցկացներ Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով մրցաշարից մեկ օր առաջ հրաժարվեց օկտագոն դուրս գալուց։ FastNews-ին հայտնի էր դարձել, որ նա վնասվածքն ստացել էր պարանով ցատկելու ժամանակ։ Ծառուկյանի փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին դաղստանցի Մախաչևն առաջին ռաունդում հաղթեց խեղդող հնարքով՝ չորրորդ անգամ պաշտպանելով չեմպիոնական գոտին։

Կատարվածից հետո UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ Ծառուկյանը մոտ ապագայում չեմպիոնական մենամարտ չի ստանա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ