Logo

Ծառուկյան. «Երբ հզոր հարվածներ հասցնեմ Մախաչևին, նա կմոռանա Խաբիբի մարտավարության մասին»

21:25 / 21.12.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը խոսել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի մասին:

«Այժմ ես և Իսլամը մեր առաջին մենամարտի համեմատ այլ մակարդակի վրա ենք: Ես կփորձեմ ամեն ինչ անել այս պայքարում հաղթելու համար:

Երբ հզոր հարվածներ հասցնեմ Մախաչևին, նա կմոռանա Խաբիբի մարտավարության մասին (խմբ. Մախաչևը Խաբիբի թիմից է): Երբ ես մենամարտեցի Օլիվեյրայի դեմ, նա փորձեց խեղդել ինձ, դրանից հետո ես կորցրի մենամարտի համար նախատեսած մարտավարությունը և ծրագիրը: Ես այլևս ոչինչ չէի հիշում։ Հետևաբար, պետք է առաջին ռաունդում ճիշտ հարվածեմ Իսլամին»,- ասել է Ծառուկյանը ESPN MMA-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ հայ և դաղստանցի մարտիկների տիտղոսային մենամարտը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 19-ին Լոս Անջելեսում:

2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել միավորներով:

Արման Ծառուկյանն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ և պարտվել մեկ դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա