UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսի համար պայքարելու հնարավորություն չի ստանա:
«Ես չեմ ուզում, որ որևէ մեկը վնասվածքով մենամարտի: Մենք նախկինում էլ ունեցել ենք նման դեպքեր. Տեսնենք, թե ինչ կլինի հետո:
Ծառուկյանը բաց թողեց իր հնարավորությունը: Հաջորդ տիտղոսային մենամարտին նա շանս չի ստանա: Պետք է վերադառնա տիտղոսային պայքարի:
Չգիտեմ՝ նա կարո՞ղ էր այսօր մենամարտել, թե՞ ոչ. միայն ինքը գիտի այդ հարցի պատասխանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դանա Ուայթը։
Հիշեցնենք, որ 28-ամյա հայ մարտիկը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր գործող չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին մասնակցելուց: Նրան փոխարինել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որը պարտվել է Մախաչևին առաջին ռաունդում:
UFC 311-ը հեռարձակվում էր Fast TV հավելվածում (iOS, Android):
🚨 Dana White says Arman Tsarukyan will NOT be getting the next title shot, and has to work his way back up to a title fight 😬😬#UFC311 #UFC #MMApic.twitter.com/QuUCrYYIdL
— Championship Rounds (@ChampRDS) January 19, 2025