UFC-ում ելույթ ունեցող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը լուսանկար է հրապարակել UFC-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Պետր Յանի հետ համատեղ մարզումից։ Մարտիկները հանդիպել են Թաիլանդի Tiger Muai Thai մարզասրահում։
«Այս տղան արդեն ավարտում է իր ուսումնամարզական հավաքը, իսկ ես նոր եմ մտել աշխատանքային ռեժիմի մեջ»,- լուսանկարը վերնագրել է հայ մարտիկը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Պետր Յանն Աբու Դաբիում կայանալիք UFC 280-ում կմենամարտի ամերիկացի Շոն Օ'Մելիի հետ: Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC Vegas 66 մրցաշարում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող ղազախ Դամիր Իսմագուլովի հետ։