Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում դարձավ չեմպիոն:
Մինչև 15 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտի 305 կգ (145+160) արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Մոսվսիսյանը փոքր ոսկե մեդալի արժանացավ նաև պոկում ու հրում վարժություններում:
Երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով փոխչեմպիոն դարձավ մոլդովացի Վադիմ Դանուտան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց նրա հայրենակից Վլադիսլավ Մազնիկը` 276 կգ (125+151):
Սա Հայաստանի թիմի 8-րդ մեդալն է պատանեկան ԵԱ-ում։ Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ) և Աննա Ամրոյանը (Մ17, 76 կգ) դարձել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, Հովհաննես Ղահրամանյանը՝ փոխչեմպիոն (Մ17, 81 կգ) իսկ Կառլեն Դավթյանն (Մ17, 49 կգ) , Յուղաբեր Ամրոյանն (Մ17, 40 կգ) ու Ալինա Սուքիասյանը (Մ17, 71 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:


