Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնության չեմպիոն։
Մինչև 17 տարեկանների 61 կգ քաշային կարգում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 234 (107+127) կգ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սպանդար Վարդանյանը (49 կգ) նույն տարիքային խմբում գրավել է չորրորդ տեղը։
Հայաստանը 11 մասնակից ունի ԵԱ-ում։


