Logo

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

01:16 / 28.07.2023• Ծանրամարտ
Գառնիկ Չոլակյան-2023

Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) նվաճել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Մինչև 23 տարեկանների պայքարում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 255 կգ (115+140) արդյունք։ Չոլակյանը նվաճել է նաև պոկում ու հրում վարժությունների փոքր ոսկե մեդալները։

Երկրորդ տեղը գրաված իսպանացի Խոսե Դավիդ Պարադեսը երկամարտում 17 կգ զիջել է Գառնիկ Չոլակյանին։

Սա Հայաստանի թիմի երրորդ մեդալն էր երկամարտում։ Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ