Logo

Ծանրամարտը Օլիմպիական ծրագիրը լքելու վտանգի տակ է

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.06.2020ՍՊՈՐՏ
Screen Shot 2020 06 11 at 12.54.24 min - Ծանրամարտը Օլիմպիական ծրագիրը լքելու վտանգի տակ է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:36

-

-

Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ ծանրամարտի Օլիմպիական ծրագրերում մնալու հարցը կորոշվի միայն այն բանից հետո, երբ հայտնի դառնան Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF) անցկացվող ամբողջականության ու վերահսկողության հանձնաժողովի ստուգումների արդյունքները։

Ծանրամարտի տեղը Օլիմպիական խաղերում վտանգի տակ էր հայտնվել, երբ փաստաբան Մակլարենը անկախ զեկույցում ներկայացրել էր Տոմաշ Այանի նախագության ժամանակ թույլ տրված անօրինակությունները։

Քննչական խումբը պարզել է, որ IWF-ի հաշիվներից բացակայում է 10,4 միլիոն դոլար, իսկ 40 դրական դոպինգ փորձարկումները կոծկվել են։ Ընդ որում՝ զեկույցի 2-րդ մասը դեռևս չի էլ հրապարակվել։

Բախը հայտնել է, որ IWF-ի նախագահ ժամանակավոր պաշտոնակատար Ուրսուլա Պանադրեան պատրաստակամություն է հայտնել աջակցել ծանրամարտի հակադոպինգային համակարգը լիովին անկախ ու արդարացի դարձնելու համար։

Օլիմպիական կոմիտեի նախագահը նաև շեշտել է, որ քննության մեջ ներգրաված մարդիկ չեն մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպմանը վերաբերվող քննարկումներին։

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կկազմակերպվեն առանց մեծ շքեղության, առաջնահերթություն կլինի մարդկանց առողջությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ