Logo

Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում

19:22 / 05.03.2025Ծանրամարտ
null

Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) պաշտոնական կայքը։

Որոշումը կայացվել է Ֆրանկֆուրտում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեների (ԵՕԿ) համաժողովում։

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ասել է, որ 2022 թ. աշխատել է` մարզաձևը ծրագրում ներառելու համար։

Եվրոպական խաղերում մրցահարթակում կլինի օլիմպիական է քաշային կարգերի ավելի քան 300 մարզիկ-մարզուհի։ Մրցաշարը նաև վարկանիշային է լինելու Լոս Անջելեսի 2028 թ. ամառային Օլիմպիական խաղերի համար։

Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվեն 2027 թ. Ստամբուլում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ