Logo

Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն առաջինն է թիմային հաշվարկում

15:49 / 11.07.2023Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան (Մ15, Մ17) առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղն է գրավել թիմային հաշվարկում։ Երկամարտում հայ ծանրորդները նվաճել էին 5 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։

Ժորա Գրիգորյանը (Մ17, 61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (Մ17, 67 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ15, 89 կգ), Աննա Ամրոյանը (Մ17, 76 կգ) և Էմմա Պողոսյանը (Մ17, 81 կգ) հռչակվել էին Եվրոպայի պատանեկան չեմպիոն, Հովհաննես Ղահրամանյանը դարձել էր փոխչեմպիոն (Մ17, 81 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (Մ17, 49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (Մ17, 40 կգ), Ալինա Սուքիասյանը (Մ17, 71 կգ) և Աշոտ Մարգարյանը (Մ17, 102 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Հայաստանի թիմերը պատանեկան ԵԱ-ին մասնակցել են մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի, Հարություն Եղոյանի, Տարոն Թովմասյանի և Քրիստինե Պետրոսյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլին ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հաղթել էր նաև Ալբանիայում կայացած Մ17 աշխարհի առաջնության թիմային հաշվարկում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ