Logo

Ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ. Հայաստանի 7-րդ մեդալը

22:24 / 30.10.2024Ծանրամարտ
null

Լեհաստանի Ռաշին քաղաքում անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 7-րդ մեդալն են նվաճել։

Կարեն Մարգարյանը (81 կգ) Մ23 տարեկանների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա գրանցել է երկամարտի 333 կգ (150+183) արդյունք։ Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալներ է նվաճել պոկում և հրում վարժություններում։

Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանից ոսկե մեդալակիր էին դարձել Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ),Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ) և Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ) արժանացել է արծաթե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ