Logo

Հայ ծանրորդներն ու Հայաստանի դրոշակակիրն օլիմպիական ավանում են

23:15 / 25.07.2024Ծանրամարտ
null

Հայ ծանրորդները ժամանել են Փարիզ և արդեն օլիմպիական ավանում են, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը երեք ներկայացուցիչ է ունենալու ծանրամարտի մրցաշարում: Մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+102 կգ)։

Անդրանիկ Կարապետյանը մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 9-ին, իսկ Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը՝ օգոստոսի 10-ին:

Օլիմպիական ավան է ժամանել նաև բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ 2021թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Գյումրեցի բռնցքամարտիկը նաև Հայաստանի դրոշակակիրն է հուլիսի 26-ին կայանալիք բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Չալոյանն առաջին մենամարտը կանցկացնի հուլիսի 29-ին:

Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է հուլիսի 26-ին։ Քառամյանի կարևորագույն ստուգատեսը կավարտվի օգոստոսի 11-ին։ Հայաստանը Փարիզ-2024-ում ունի 15 մասնակից՝ 7 մարզաձևում (երեքը՝ սպիտակ քարտով):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ