Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է մրցաշարի պաշտոնական պրոմոհոլովակը:
«Ծանրամարտը Հայաստանում շատ խորը արմատներ ունի և մինչև օրս մեծ մասսայականություն է վայելում` ամրապնդելով «Հայկական ծանրամարտ» եզրույթը։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը բացառիկ հնարավորություն է վերաարժևորելու անցած ճանապարհը և աշխարհին ներկայացնելու մեր յուրահատուկ վերաբերմունքն այս սպորտաձևի հանդեպ՝ զուգահեռներ անցկացնելով հայկական առօրյայի/մշակութային տարրերի և ծանրամարտի միջև»,- վերնագրված է տեսանյութը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը նույն մարզահամալիրում:
Հիշեցնենք, որ տնային Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 10-ական ներկայացուցիչ կունենա տղամարդկանց ու կանանց պայքարում։