Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 16-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի չորրորդ ներկայացուցիչը։
Երևանի ժամանակով 22:00-ից հանդես կգա Եվրոպայի չեմպիոն (2022թ.) ու բրոնզե մեդալակիր (2023թ.) Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ): Երկամարտում հայ ծանրորդի նախնական հայտը 350 կգ է: Ավելի բարձր քաշ պատվիրել է միայն իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը՝ 355 կգ է:
Նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանը երկու ոսկե մեդալ է նվաճել երկամարտում։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։ 20-ամյա Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ էր արժանացել ԵԱ-ի ոսկե մեդալին։ Իզաբելլա Յայլյանն էլ գրավել էր 7-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


