Logo

Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ

10:10 / 19.04.2025Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 19-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ։

Առաջինը պայքարի մեջ կլինեն Էմմա Պողոսյանը և Մարգարիտա Առաքելյանը, որոնք հանդես կգան 81 կգ քաշային կարգում։ A խմբի մասնակիցների մրցելույթի մեկնարկը` Երևանի ժամանակով 17:00-ին։

20:00-ից սկսած` պայքարը կսկսեն 96 կգ քաշային կարգի տղամարդիկ. Հայաստանը կներկայացնի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե ու բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին աշխարհամասի փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամորյանը (76 գ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ