Logo

Ծանրամարտի ԵԱ. Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը չխառնվեցին մեդալային պայքարին

15:41 / 21.04.2025Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտեցին +87 կգ քաշային կարգի կանայք. Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը չկարողացան խառնվել մեդալային պայքարին։

Թումասյանը երկամարտի 214 կգ (98+116) արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Ավանեսյանը 86 կգ էր պոկել և վերջինն էր` 10-րդը, սակայն երկամարտի արդյունք չգրանցեց. նա հրում վարժությանը չմասնակցեց։

5-րդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Էմիլի Քեմբելը (Մեծ Բրիտանիա)` ցույց տալով երկամարտի 281 կգ (120+161) արդյունք։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ