Logo

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի երեք ներկայացուցիչ մրցահարթակ դուրս կգա

10:49 / 14.04.2025Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը մրցահարթակ դուրս կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ։

Առաջինը պայքարում կլինեն Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը, որոնք հանդես կգան 55 կգ քաշային կարգում։ A խմբի մասնակիցների մրցելույթի մեկնարկը` Երևանի ժամանակով 17:00-ին։

20:00-ից սկսած` պայքարը կսկսեն 61 կգ քաշային կարգի տղամարդիկ. Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ