Logo

Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

18:57 / 16.04.2025Ծանրամարտ
null

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը հրում վարժությունում 186 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Այսպիսով՝ երկամարտում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սահակյանը գրանցեց 339 կգ (153+186) արդյունք, ինչի շնորհիվ զբաղեցրեց 2-րդ տեղն ու նվաճեց արծաթե մեդալ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Թուրքիայի ներկայացուցիչ Յուսուֆ Ֆեհմին՝ երկամարտում գրանցելով 348 կգ արդյունք:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ