Logo

Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը` բրոնզե մեդալակիր, Կառլոս Նասարը համաշխարհային ռեկորդներով դարձավ չեմպիոն

21:36 / 19.04.2025Ծանրամարտ
null

Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) բրոնզե մեդալակիր դարձավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը երկամարտում գրանցեց 376 կգ (173+203) արդյունք: Հովհաննիսյանը պոկում և հրում վարժություններում ևս բրոնզե մեդալ նվաճեց:

Եվրոպայի չեմպիոն դարձավ բուլղարացի 20-ամյա ծանրորդ Կառլոս Նասարը, որը 89 կգ քաշային կարգից է բարձրացել այս քաշային կարգ: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնը երկամարտում գրանցեց 417 կգ (188+229) արդյունք: Բուլղարացին պոկում վարժության և երկամարտի համաշխարհային ռեկորդ սահմանեց: Նասարն արդեն Եվրոպայի եռակի չեմպիոն է, մեկ անգամ էլ դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհամասի փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Աննա Ամորյանը (76 գ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) բրոնզե մեդալ է նվաճել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ