Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտել են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։
Կանանց 76 կգ քաշային կարգի A խմբում Տաթև Հակոբյանը գրավել է 9-րդ տեղը, իսկ Միլենա Խաչատրյանը՝ 11-րդ։
Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցել է 227 կգ (105+122) արդյունք։ Միլենա Խաչատրյանի երկամարտի արդյունքը 220 կգ (100+120) է։
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Եգիպտոսի ներկայացուցիչ Սարա Մոհամեդ Ահմեդը, որը երկամարտում գրանցել է 261 կգ (113+148)։
Աշխարհի առաջնությունում Հայաստանի 12 ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաև Իզաբելյա Յայլյանը (59 կգ, 18-րդ տեղ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ, 12-րդ տեղ), Վարդան Մանուկյանը (89 կգ, 16-րդ տեղ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ, 6-րդ տեղ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում խաղարկվում են Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ։ ԱԱ-ն ցուցադրվում է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։
Աշխարհի առաջնություն․ Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը


