Logo

Ծանրամարտի ԱԱ․ Սամվել Գասպարյանը գրավեց 4-րդ տեղը, Գարիկ Կարապետյանը 5-րդն է

21:50 / 14.09.2023Ծանրամարտ
Ծանրամարտի ԱԱ-2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության 102 կգ օլիմպիական քաշային կարգում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ Եվրոպայի գործող չեմպիոններ Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը։

Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216) արդյունքով գրավեց 4-րդ տեղը։ Նույն արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ բելառուս Եվգենի Ցիգանկովը, որն առաջինն էր բարձրացրել այդ քաշը։

Գարիկ Կարապետյանը երկամարտում գրանցեց 393 կգ (183+210) ու զբաղեցրեց 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Կարապետյանը երիտասարդների աշխարհի երեք ռեկորդ սահմանեց պոկում, հրում վարժություններում ու երկամարտում։

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Լի Հուանհուան, որի երկամարտի արդյունքը 404 կգ էր։ Արծաթե մեդալակիր դարձավ B խմբի հաղթող կորեացի Յեոնհակ Յանգը (399 կգ)։

Ծանրամարտի ԱԱ2023

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր 102 կգ քաշային կարգում, իսկ Սամվել Գասպարյանը ոսկե մեդալ էր նվաճել 109 կգ քաշայինների պայքարում։

Հայաստանը երկամարտում առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Գոռ Սահակյանը (67 կգ) սեպտեմբերի 7-ին դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) գրավել էր 6-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 4-րդն էր, Հակոբ Մկրտչյանը (96 կգ)՝ 6-րդը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 10-րդը, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) զրո էին ստացել։ 

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ