Logo

Ծանրամարտի ԱԱ․ Ռաֆիկ Հարությունյանը զրո ստացավ

19:33 / 11.09.2023Ծանրամարտ
null

Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) անհաջող մասնակցեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում շարունակվող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությանը։

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց երեք մոտեցումները և 162 կգ արդյունքով նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում զրո ստացավ։ Նա երկու փորձից չկարողացավ բարձրացնել 190 կգ, իսկ երրորդ մոտեցման համար պատվիրեց 193 կգ, որը ևս չբարձրացրեց։

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց իտալացի Օսկար Մարտինես Ռեյեսը, որի երկամարտի արդյունքը 356 կգ էր։

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։

Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Գոռ Սահակյանն (67 կգ) ավելի վաղ դարձել էր բրոնզե մեդալակիր։ ԱԱ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը սկսել էին սեպտեմբերի 6-ին։ 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը գրավել էր 6-րդ տեղը, իսկ Իզաբելա Յայլյանը զրո էր ստացել պոկում վարժությունում։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա