Logo

Ծանրամարտի ԱԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է, Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ

22:02 / 06.09.2023Ծանրամարտ
Կանանց Ծանրամարտի ԱԱ-2023

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ մտան Հայաստանի առաջին ներկայացուցիչները։

Կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը ելույթ ունեցան 55 կգ քաշային կարգում։ 

2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք ստացավ և ավարտեց ելույթը` ստանալով զրո։

Մեծահասակների ԱԱ-ում նորամուտը նշած Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 190 կգ (83+107) արդյունք ու գրավեց 6-րդ տեղը։

Երկամարտի 203 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Թայպեյի ներկայացուցիչ Չեն-Գուան Լինգը։

Ծանրամարտի ԱԱԿանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ)։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա