Logo

Ծանրամարտի ԱԱ․ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը մեդալ չնվաճեցին

21:37 / 15.09.2023Ծանրամարտ
null

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության կանանց 87 կգ քաշային կարգի մրցմանը մասնակցեցին Հայաստանի ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը։

Եվրոպայի առաջնության գործող փոխչեմպիոն Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցեց 237 կգ (105+132) արդյունք ու զբաղեցրեց 5-րդ տեղը։

2007թ․ Եվրոպայի չեմպիոն, այս տարի Երևանում կայացած ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 235 կգ (105+130) արդյունքով գրավեց 6-րդ տեղը։ 

Կանանց Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում ելույթն ավարտեց առանց մեդալի։

Սեպտեմբերի 15-ին մրցահարթակ էր դուրս եկել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), որը 5-րդ տեղն էր գրավել B խմբում։

Հիշեցնենք, որ Հայաստանը երկամարտում առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Գոռ Սահակյանը (67 կգ) սեպտեմբերի 7-ին դարձել էր բրոնզե մեդալակիր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) գրավել էր 6-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 4-րդն էր, Հակոբ Մկրտչյանը (96 կգ)՝ 6-րդը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 10-րդը, Սամվել Գասպարյանը (102 կգ)՝ 4-րդը, Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 5-րդը, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) զրո էին ստացել։ 

ԱԱ-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը գերծանր քաշային կարգում (+109 կգ) մեդալների համար կպայքարեն սեպտեմբերի 17-ին։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա