Logo

Ծանրամարտի ԱԱ. Աննա Ամրոյանի արդյունքը

21:19 / 08.10.2025Ծանրամարտ
null

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ կանանց Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը (77կգ)։

2025թ. Եվրոպայի փոխչեմպիոնը հանդես եկավ B խմբում` երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով զբաղեցնելով չորրորդ տեղը։

B խումբը 246 կիլոգրամ (107+139) ցուցանիշով հաղթել է բրազիլացի Լաուրա Նասիմենտո Ամարոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ