Logo

Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը 4-րդն է

21:43 / 11.09.2023Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան-ծանրամարտիկ

Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) չորրորդ տեղը գրավեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում շարունակվող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 377 կգ (175+202) արդյունք։ Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում 5-րդն էր։

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց իրանցի Մոստաֆա Ջավադին, որի երկամարտի արդյունքը 384 կգ էր։ Արծաթե մեդալակիր դարձավ չինացի Լի Դայինը (383 կգ), երրորդ տեղը գրավեց վենեսուելացի Կեյդոմար Վալենիլան (381 կգ)։

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել նաև Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ, իսկ հրումում զրո էր ստացել։

Հիշեցնենք, որ Հայաստանն առայժմ մեկ մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Գոռ Սահակյանն (67 կգ) ավելի վաղ դարձել էր բրոնզե մեդալակիր։ ԱԱ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը սկսել էին սեպտեմբերի 6-ին։ 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը գրավել էր 6-րդ տեղը, իսկ Իզաբելա Յայլյանը զրո էր ստացել պոկում վարժությունում։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում

Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ