Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ իր համար շատ կարևոր է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղը:
«Իրականությունն այն է, որ ես ցանկանում եմ հաղթել, բայց հարցը վրեժխնդրությունը չէ: Մենք պարզապես ցանկանում ենք 3 միավոր վաստակել: Գիտեմ, որ հեշտ չի լինի, քանի որ «Բարսելոնան» հիանալի տեսք ունի առաջնությունում: Մնացած հարցերը հանած՝ սովորական հանդիպում է:
Ես կվերադառնամ այն վայրը, որտեղ նախկինում եղել եմ և կհանդիպեմ այն մարդկանց, որոնք ինձ օգնել են: Ես նրանց կողջունեմ, բայց կփորձեմ հաղթել»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Վալվերդեն «Բարսելոնան» գլխավորել է 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը՝ թիմի հետ նվաճելով 4 տիտղոս: