Ավարտվել է «Ծաղկաձոր օփեն 2024» շախմատի միջազգային մրցաշարը։
ՀՇՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցաշարի «Ա» խմբի հաղթող է դարձել հնդիկ Կարթիկ Վենկատարամանը, ռուս Իգոր Լիսին նվաճել է արծաթե մեդալ, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Հաբոյանն արժանացել է բրոնզե մեդալի։ Լավագույն ութնյակում եղել է ևս երեք հայ շախմատիստ` Զավեն Անդրիասյանը, Արթուր Դավթյանը և Ալեքս Սահակյանը։
Մրցաշարի «Ա» խմբում հայ շախմատիստներից հատուկ մրցանակների են արժանացել Էրիկ Գասպարյանը (մինչև 2400 միջազգային վարկանիշ ունեցող լավագույն շախմատիստ), Հայկ Էրիցյանը (մինչև 2300 միջազգային վարկանիշ ունեցող լավագույն շախմատիստ), Ռոբերտ Փիլիպոսյանը (լավագույն արդյունք գրանցած Մ18 շախմատիստ), Աննա Խաչատրյանը (լավագույն արդյունք գրանցած շախմատիստուհի), Սուսաննա Գաբոյանը (լավագույն երկրորդ արդյունք գրանցած շախմատիստուհի), Վահե Սուքիասյանը (լավագույն արդյունք ցույց տված ակադեմիայի սան)։
«Բ» խմբում հաղթել է ուզբեկ Ռաուֆ Կասիմովը, որին հաջորդել են Իվան Կուզմինը (Ռուսաստան) և Արամ Կասպարովը (Ուզբեկստան), իսկ Արթուր Մարկոսյանը եզրափակել է քառյակը։
Այս խմբում հատուկ մրցանակներ են ստացել նաև Անդրանիկ Աբրահամյանը (լավագույն վետերան շախմատիստ), Ալբերտ Ղազարյանը (լավագույն արդյունք գրանցած Մ14 շախմատիստ) և Սեդա Բադալյանը (լավագույն արդյունք գրանցած շախմատիստուհի)։