Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում հյուրընկալվեց «Ֆուլհեմին» և հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Լեանդրո Տրոսարը:
Միկել Արտետայի գլխավորած թիմը 19 միավորով կրկին առաջատարն է, «Ֆուլհեմը» 8 միավորով 14-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Ֆուլհեմ» - «Արսենալ»` 0-1
Լեանդրո Տրոսար, 58
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

