Logo

«Տրիո Մանդիլի» վրացական ֆոլկ խումբը Երևանում:

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 07.06.2017ՄՇԱԿՈՒՅԹ
18871462 10154372371081441 1716716990 n - «Տրիո Մանդիլի»  վրացական ֆոլկ խումբը Երևանում:

2014 թվականի վերջին 3 վրացուհիներ՝ Աննա Ճինճարաուլին, Թաթիա Մգելաձեն և Շորենա Ցիսկարաուլին կարողացան իրենց վիդեոսելֆիի շնորհիվ միլիոնավոր դիտումներ հավաքել և գրավել շատերի սրտերը: Աղջիկները կատարում են վրացական ազգային երգեր: Ինպես իրենք են ասում՝ ամեն ինչ շատ անսպասելի է եղել: Սովորական երաժշտական հոլովակը, որը նրանք նկարել և տեղադրել էին Youtube-ում սիրողական տարբերակով, 2 շաբաթվա ընթացքում այնքան դիտումներ է գրանցել, որ նրանց համարձակություն է տվել շարունակելու նույն ոճով: Որոշ ժամանակ անց նրանցով է հետաքրքրվում նաև վրացական մամուլն ու հեռուստատեսությունը, աղջիկներին սկսում են հրավիրել տարբեր հաղորդումների և հարցազրույցների:

Այս ոլորտում ավելի մեծ հաջողություններ ունենելու համար, աղջիկները պաշտոնապես իրենց հայտարարում են երաժշտական խումբ և ընտրում «Մանդիլի» անվանումը:

Աղջիկները մասնագիտական, երաժշտական կրթություն չունեն: Նրանք պատմում են, որ երգելու հմտություններն ինքնուրույն են զարգացրել: Անգամ պանդուրայի վրա նվագելը իրենց ջանքերի արդյունքն է:

Մայիսի 11-ից «Տրիո Մանդիլին» համերգային ծրագրով ելույթ է ունենում մի քանի քաղաքներում: Իսկ հունիսի 11-ին նրանք արդեն կլինեն Երևանում և վրացական ազգային երաժշտությունը կհնչեցնեն Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից:

Համերգի կազմակերպիչներն են ՝ Azd production-ը և Prime Production-ը:

18891441 1549840781754101 6775162472686163546 o - «Տրիո Մանդիլի»  վրացական ֆոլկ խումբը Երևանում:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ