«Նյուքասլի» ավագ Կիրան Տրիպիեն պատմել է, որ իր որդին հրաժարվել է ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղից առաջ դաշտ դուրս գալ հայրիկի հետ։
«Որդիս ցանկացել է իմ փոխարեն դաշտ դուրս գալ Մբապեի հետ։ Դա ինձ իսկապես դուր չեկավ։
Որդիս միշտ նայում էի Մբապեի տեսանյութերը Youtube-ով։ Ես ասացի նրան․ «Եթե Մբապեի հետ դուրս գաս դաշտ, թունելում ինձ չնայես»»,-Տրիպիեի խոսքն է մեջբերում ESPN-ը։
«Նյուքասլ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա չորեքշաբթի։ Առաջին տուրում Էդի Հաուի թիմը ոչ-ոքի էր խաղացել «Միլանի» հետ։ ՊՍԺ-ն տանը հաղթել էր «Բորուսիային»։