Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը GQ Spain-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչու է իր կյանքի ակումբ «Լիվերպուլից» Իսպանիա տեղափոխվելու որոշում կայացրել:
«Անձնական նպատակ էր ու ինչ-որ բան փոխելու ամբիցիա: «Լիվերպուլից» հեռանալը կյանքիս ամենաբարդ որոշումներից է: Դա այն վայրն է, որտեղ ես հասունացել եմ թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ:
«Ռեալի» տարբերակը եկավ ժամանակին: Ես փոփոխության ու նորություն փորձելու կարիք ունեի: Այստեղ խաղալը երազանք էր ինձ համար»,- ասել է Տրենտը:


