Logo

Տրենտի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» ցանկանում է թիմ հրավիրել «Բայերի» պաշտպանին

14:54 / 25.03.2025Ֆուտբոլ
null

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հեռանալու դեպքում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը ցանկանում է թիմում տեսնել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգին, հայտնում է Sky Switzerland-ը:

46-ամյա մասնագետն անձամբ է փորձում համոզել Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստին:

Մերսիսայդյան ակումբի ու ֆուտբոլիստի ներկայացուցինչները նույնպես քննարկել են հավանական գործարքը, սակայն «Կարմիրները» դեռևս պաշտոնական առաջարկ չեն ներկայացրել Գերմանիայի չեմպիոնին:

Անգլիական գրանդի ֆուտբոլային տնօրեն Մայքլ Էդվարդսը լավ հարաբերություններ ունի «Դեղագործների» ղեկավարության հետ և պատրաստ է 50 միլիոն եվրո արժողությամբ նախնական առաջարկ կատարել:

Ջերեմի Ֆրիմպոնգն ընթացիկ մրցաշրջանում լևերկուզենյան թիմի կազմում անցկացրել է 40 խաղ, որոնցում աչքի է ընկել 15 արդյունավետ գործողությամբ (4 գոլ, 11 ասիստ):

Հիշեցնենք, որ ըստ Sky Sports-ի՝ Տրենտը 5 տարվա պայմանագիր է կնքելու «Արքայական ակումբի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ